Կոչ ենք անում միջազգային համադաշնությանը, գործուն միջոցներ ընդունի բռնազավթիչ ուժերի անօրեն գործողությունները դադարեցնելու համար. Վրաստանի արտաքին գործերի նախարարություն

11:16, 18.08.2019

Կոչ ենք անում միջազգային համադաշնությանը, գործուն միջոցներ ընդունի բռնազավթիչ ուժերի անօրենգործողությունները դադարեցնելու համար,-այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ, Վլադիմիր Կոնստանտինիդը հայտարարել է բռնազավթված գծի մոտ Վրաստանի յոթ քաղաքացու առևանգման կապակցությամբ: Նրա խոսքով, բռնազավթված գծի մոտ հաճախակի դարձած սադրանքները և միջադեպերը էլ ավելի են սրում անվտանգության միջավայրը և բարդացնում է էլ ավելի բարդ մարդասիրական իրավիճակը, հակամարտությունից տուժած գյուղերում:

Վլադիմիր Կոնստանտինիդի խոսքով, այս պահին գործում է թեժ գիծ, միջադեպի մասին տեղեկացված են Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահները, ինչպես նաև Եվրամիության դիտորդական առաքելությունը:

Բռնազավթված վարչական գծի մոտ ռուս զինվորականները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալվածները Ախալուբանի գյուղի բնակիչներ են։ Գոյություն ունեցող լրատվությամբ, ձերբակալվածները այցելել էին սուրբ Գիորգիի անվան եկեղեցի, որը գտնվում է բռնազավթբած գծի մոտակայքում։

Նմանատիպ