Կոչ ենք անում միջազգային համադաշնությանը, գործուն միջոցներ ընդունի բռնազավթիչ ուժերի անօրեն գործողությունները դադարեցնելու համար. Վրաստանի արտաքին գործերի նախարարություն
Կոչ ենք անում միջազգային համադաշնությանը, գործուն միջոցներ ընդունի բռնազավթիչ ուժերի անօրենգործողությունները դադարեցնելու համար,-այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ, Վլադիմիր Կոնստանտինիդը հայտարարել է բռնազավթված գծի մոտ Վրաստանի յոթ քաղաքացու առևանգման կապակցությամբ: Նրա խոսքով, բռնազավթված գծի մոտ հաճախակի դարձած սադրանքները և միջադեպերը էլ ավելի են սրում անվտանգության միջավայրը և բարդացնում է էլ ավելի բարդ մարդասիրական իրավիճակը, հակամարտությունից տուժած գյուղերում:
Վլադիմիր Կոնստանտինիդի խոսքով, այս պահին գործում է թեժ գիծ, միջադեպի մասին տեղեկացված են Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահները, ինչպես նաև Եվրամիության դիտորդական առաքելությունը:
Բռնազավթված վարչական գծի մոտ ռուս զինվորականները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալվածները Ախալուբանի գյուղի բնակիչներ են։ Գոյություն ունեցող լրատվությամբ, ձերբակալվածները այցելել էին սուրբ Գիորգիի անվան եկեղեցի, որը գտնվում է բռնազավթբած գծի մոտակայքում։