Կոչ եմ անում ճշտել «Valsartan» պարունակող որ դեղամիջոցն է արգելվել և դեղամիջոցը փոխել բժիշկի հետ խորհրդակցելուց հետո. Դավիթ Սերգեենկո
Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն քաղաքացիներին, որոնք ընդունում են «Valsartan» պարունակող դեղամիջոցներ, կոչ է անում չդադարեցնել բուժումը, սակայն պարտադիր նայել ցուցակը, կոնկրետ որ ընկերության արտադրած որ դեղամիջոցին է վերաբերում արգելքը: Այն դեպքում, եթե ընդունում են ցուցակում նշված դեղամիջոցները, դեղը պետք է փոխեն բժիշկի հետ խորհրդակցություն անցնելուց հետո:
Առողջապահության նախարարը նշվածի մասին հայտարարել է բժշկական գործունեության պետական կարգավորման գործակալության որոշման առնչությամբ, որը պահանջել է շուկայից հանել Zhejiang Huahai Pharmaceuticals-ի արտադրած Valsartan պարունակող 42 անվանման, ճնշում իջեցնող դեղամիջոց:
Դավիթ Սերգեենկոյի մեկնաբանմամբ, «Valsartan»-ը հաստատապես անվտանգ և շատ արդյունավետ է զարկերակային բարձր ճնշումը բուժելու հարցում: