Կոչ եմ անում իմ գործընկերներին, չներգրավվել փախչող նախագահի անլուրջ PR արշավին. Մամուկա Մդինարաձե
Կոչ եմ անում իմ գործընկերներին, չներգրավվել փախչող նախագահի անլուրջ PR արշավին.  Մամուկա Մդինարաձե

Կոչ եմ անում իմ գործընկերներին, չներգրավվել փախչող նախագահի անլուրջ PR արշավին,- այսպես է պատասխանել «Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեն, Վրաստանի նախագահի քաղաքական քարտուղար Փիքրիա Չիխրաձեի հայտարարությանը, որտեղ նա խորհրդարանի նախագահին կոչ է արել սկսել նախագահի իմպիչմենտի գործընթացը:

Ինչպես նշել է Մամուկա Մդինարաձեն, չարժի պատասխանել Գիորգի Մարգվելաշվիլու ամեն հայտարարությանը:

 

Վրաստանի նախագահի քաղաքական քարտուղար Փիքրիա Չիխրաձեն խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին կոչ է անում, սկսել նախագահի իմպիչմենտի գործընթացը: Այս մասին Չիխրաձեն հայտարարել է համաներման հետ կապված նախագահի նկատմամբ հնարավոր կոռուպցիայի մասին հայտարարությունները և այդ հարցի շուրջ գնահատականները մեկնաբանելիս: