Իրակլի Կոբախիձեին կոչ եմ անում, սկսել նախագահի իմպիչմենտի գործընթացը
Իրակլի Կոբախիձեին կոչ եմ անում, սկսել նախագահի իմպիչմենտի գործընթացը

Վրաստանի նախագահի քաղաքական քարտուղար Փիքրիա Չիխրաձեն խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին կոչ է անում, սկսել նախագահի իմպիչմենտի գործընթացը: Այս մասին Չիխրաձեն հայտարարել է համաներման հետ կապված նախագահի նկատմամբ հնարավոր կոռուպցիայի մասին հայտարարությունները և այդ հարցի շուրջ գնահատականները մեկնաբանելիս:

«Երկու օրվա ընթացքում, մենք լսեցինք մի կողմից ծանր մեղադրանքներ, մյուս կողմից՝ այս մեղադրանքներից փախչելու փորձ:

Երբ երկրի երկրորդ պաշտոնյան ծանր մեղադրանք է ներկայացնում երկրի առաջին անձին – Վրաստանի նախագահին, պարտադիր է, ուղղակի դա պահանջում է ժողովուրդը և վրաց հանրությունը, որ այդ առիթով սկսվի իմպիչմենտի համապատասխան գործընթացը»,- նշել է Փիքրիա Չիխրաձեն: