Կոբին Շակի մասին - Եթե նա լավ մարզվեր ապա կլիներ մոլորակի լավագույն բասկետբոլիստը (տեսանյութ)
Բոլորը լավ են հիշում Կոբի Բրայանտի և Շաքիլ Օ’Նիլի դուետը: Այս երկու բասկետբոլիստները 2000 թվականին ձևավորլ են որպես ամենադոմինանտ բասկետբոլիստներ: Միասին նրանց հաջողվել է երեք անգամ անընդմեջ նվաճել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոնի կոչումը:
Մի քանի օր առաջ Լեյքերսի լեգենդ Քոբի Բրայանտը հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է սեփական կարիերայի և Շակի անցկացրած տարիների մասին: «Մամբայի» խոսքով, եթե Օ’Նիլը խնդիրներ չունենա կարգապահության մեջ, նա, անկասկած, կլիներ մոլորակի լավագույն բասկետբոլիստը: