Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին ձնահյուսի տակ մնացած զբոսաշրջիկին գտել են մահացած
Այսօր առավոտյան Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին ձնահյուսի տակ մնացած ռուս զբոսաշրջիկին գտել են մահացած: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, լեռնային հանգստավայրերի փրկարարական ծառայության ղեկավար Վակո Դունդուան:
«Այսօր առավոտյան, ժամը 07:30-ին, որոնողական աշխատանքները վերսկսվել են 50 փրկարարի մասնակցությամբ: Մենք զննել են ձնահյուսի տարածքը: Ժամը 09:15-ին հայտնաբերել ենք երիտասարդ աղջկա դի: Դիակը տեղափոխվել է դիահերձարան: Նա իսկապես գտնվում էր արգելված գոտում և ավելին, նա չուներ հատուկ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են դահուկորդների համար»,- ասել է Վակո Դունդուան:
Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածում ձնահյուսը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում: Զբոսաշրջիկների չորս հոգանոց խումբը սահում էր արգելված գոտում, ինչը ամենայն հավանականությամբ առաջացրել է ձնահյուսը: Մնացած զբոսաշրջիկներին վտանգ չի սպառնում: