Կոբա Գվենետաձեն ապրիլին խորհրդարանում ներկայանալու է պատգամավորներին առջև
Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն ապրիլին խորհրդարանում ներկայանալու է պատգամավորներին առջև, որի մասին նա արդեն գրավոր դիմել է խորհրդարանին: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են Ազգային բանկից:
Բանկի տեղեկությամբ, Կոբա Գվենետաձեն օրենսդիրներին առաջարկել է լիագումար նիստին քննարկել երկու հարց: Դրանք են՝ «ԹիԲիՍի բանկի» նկատմամբ Վրաստանի ազգային բանկի կողմից կայացված որոշումները և պատասխանատու վարկավորման կանոնակարգերը:
Հիշեցնենք, որ Ազգային բանկը, փետրվարի 26-ին կոմիտեի լսմանը նախնական արդյունքների գնահատման համար կանոնակարգի գործարկումից պահանջել էր առնվազն երեք ամիս ժամկետ: