Կոբա Գվենետաձե. Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունն էլ ավելի մեծ նշանակություն ունի համաճարակի ֆոնին ստեղծված բարդ պայմաններում
Կոբա Գվենետաձե. Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունն էլ ավելի մեծ նշանակություն ունի համաճարակի ֆոնին ստեղծված բարդ պայմաններում

Վրաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Սուբիր Լալի, Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի և ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի միջև տեղի ունեցավ տեսակոնֆերանս ԱՄՀ-ի աջակցությամբ «Ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմով» ծրագրի ութերորդ վերանայման ավարտի վերաբերյալ:

Սա վերջին քննարկումն էր, որով ավարտվեց ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում Վրաստանը ստացել է շուրջ 690 միլիոն դոլլար:

Կոբա Գվենետաձեն շնորհակալություն հայտնեց ԱՄՀ առաքելության անդամներին աշխատանքի համար և նշեց, որ այս կազմակերպության աջակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի նման բարդ պայմաններում, որոնք ստեղծվել են համաճարակի ֆոնին:

ԱՄՀ առաքելությունը կրկնել է, որ գնաճի նպատակադրման շրջանակը, լողացող փոխարժեքի ռեժիմի հետ մեկտեղ, Վրաստանին լավ ծառայություն է մատուցում:

«Մենք ուրախ ենք, որ առաքելությունը միանշանակ աջակցում է Ազգային բանկի ձեռնարկած միջոցներին և վարվող դրամավարկային քաղաքականությանը: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, Վրաստանի ազգային բանկը պատշաճ կերպով կենտրոնացած է գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու վրա: Քննարկման մեջ նշվում է, որ բանկային համակարգը կարողացել է պահպանել բավարար բուֆերներ՝ կորոնավիրուսի ցնցումը հաղթահարելու համար, արտացոլելով նախաճգնաժամային վերահսկողության ռեժիմի արդյունավետությունը: Ապագայում նույնպես կարևոր կլինի նախաձեռնողական մոտեցումներ ցուցաբերել, որպեսզի վերահսկողական քաղաքականությունը հավասարակշռի մի կողմից, տնտեսության վերականգնման գործընթացի աջակցությունը և, մյուս կողմից, պատշաճ կերպով կառավարի ակտիվների որակը», – հայտարարել է Ազգային բանկի նախագահը՝ համատեղ տեսաժողովում:

Կոբա Գվենետաձեն շնորհակալություն հայտնեց ներգրավված բոլոր կողմերին և հույս հայտնեց, որ մոտ ապագայում բանակցություններ կսկսվեն Հիմնադրամի նոր ծրագրի գործարկման շուրջ: