ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գտնվել է ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման համատեղ կենտրոնում

18:42, 08.05.2026

Վրաստան կատարած այցի շրջանակներում Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Քևին Համիլթոնն այցելել է Կրծանիսիում գտնվող ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման համատեղ կենտրոն (JTEC):

Նրան հյուրընկալել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին, պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Իրակլի Ճիճինաձեն և կենտրոնի ներկայացուցիչները:

Հատուկ կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Քևին Համիլթոնին տեղեկություններ են հաղորդել JTEC-ի պատմության, խնդիրների, կառուցվածքի, զարգացման, ինչպես նաև իրականացված և ապագա նախագծերի վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին և դրա ժամանակակից հնարավորություններին:

Նմանատիպ