Կնքված են խարդախ պայմանավորվածություններ, այդ թվում «ինտերմեդիայի» հետ, երբ շահույթը, որը պետք է ստանար Ռուսթավի 2-ը ստացել է այլ ընկերություն. Պաատա Սալիա
Կնքված են խարդախ պայմանավորվածություններ, այդ թվում «ինտերմեդիայի» հետ, երբ շահույթը, որը պետք է ստանար Ռուսթավի 2-ը ստացել է այլ ընկերություն. Պաատա Սալիա

Կնքված են խարդախ պայմանավորվածություններ, այդ թվում «ինտերմեդիայի» հետ, երբ շահույթը, որը պետք է ստանար Ռուսթավի 2-ը ստացել է այլ ընկերություն,-այս մասին հայտարարել է Ռուսթավի 2 հեռուստատեսության տնօրեն, Պաատա Սալիան:

Նրա խոսքով Ռուսթավի 2-ում աշխատում են շատ պրոֆեսիոնալներ, նրանք մնում են և շարունակելու են աշխատանքը, ոչ մեկ չի պատրաստվում միջամտել նրանց գործին:

«Այս պահին մեր պահանջն է, որ ալիքում լինի հանդարտություն և մենք շարունակենք աշխատանքը: «Կուրիեր» հաղորդումը պետք է կրկին լինի քննադատիչ, սակայն երբ զրուցում ենք քննադատության մասին, ապա պետք է գիտակցենք, որ այն պետք է լինի հիմնավորված: Գտնում եմ, որ ալիքի լրագրողները ունեն այն ուժը, որ շարունակեն իրենց անկախ գործունեությունը: Մելաձեի և այլոց, այդ թվում Լափերաշվիլիի, Անջափարիձեի, Գաբունիայի աշխատանքից ազատելը կապված էր ֆինանսական հարցերի հետ: Գտնում եմ նաև, որ ինչպես Գվարամիայի հետ, այս անձանց հետ նույնպես վիճելու ենք դատարանում»,-հայտարարել է Սալիան:

Ռուսթավի 2-ի գլխավոր տնօրեն Պաատա Սալիան աշխատանքից ազատել է առաջատար լրագրողների, այդ թվում Գիորգի Գաբունիային, Նոդար Մելաձեին, Նանուկա Ժորժոլիանիին և Էկա Կվեսիտաձեին: