Կլաուդիա Շեյնբաում. Մեքսիկան ցանկանում է խուսափել ԱՄՆ-ի հետ առևտրային լարվածությունից
Մեքսիկան ցանկանում է խուսափել ԱՄՆ-ի հետ առևտրային լարվածությունից, հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
Շայնբաումն ասել է, որ կցանկանար խուսափել ամերիկյան ապրանքների վրա պատասխան մաքսատուրքերից, թեև չի բացառել այդ հնարավորությունը։
Նախագահը նաև ցանկություն է հայտնել շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ այլ միջոցներ ձեռնարկելու համար՝ հաշվի առնելով մեքսիկական արդյունաբերության և ընկերությունների շահերի պաշտպանությունը։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Մեքսիկայի ամենամեծ արտահանման շուկաներից է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարին մաքսատուրքեր սահմանեց Մեքսիկայի վրա։ Թրամփն ասում է, որ Մեքսիկայի դեմ մաքսատուրքերը պայմանավորված են ինչպես անվերահսկելի միգրացիայի, այնպես էլ Մեքսիկայի կողմից ֆենտանիլի հոսքը Միացյալ Նահանգներ դադարեցնելու ձախողմամբ: Սակայն մարտին Թրամփը հայտարարեց, որ ժամանակավորապես կդադարեցնի Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը՝ որպես զիջում և ի նշան երկրի նախագահի նկատմամբ հարգանքի։