Կիրիլ Դմիտրիև. Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո համագործակցության նոր գլուխ է սկսվում

23:10, 03.07.2025

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցից հետո համագործակցության նոր գլուխ է բացվում,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Դմիտրիևի խոսքով՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև համագործակցությունը կարևոր է։

«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև դրական համագործակցությունը կենսական նշանակություն ունի համաշխարհային խաղաղության և բարգավաճման համար։ Սկսվում է նոր գլուխ», – գրել է Դմիտրիևը սոցիալական ցանցերում։

Բացի այդ, ըստ Դմիտրիևի, Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, սա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև տարեսկզբից ի վեր վեցերորդ հեռախոսազրույցն էր։

Նմանատիպ