Կիպրոսում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի 12 դեպք

12:12, 04.01.2021

Կիպրոսում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի 12 դեպք: Բոլոր վարակակիրները վերջերս են Կիպրոս վերադարձել Մեծ Բրիտանիայից:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում Կիպրոսում բարդացել է համաճարակային վիճակը: Ամեն օր կղզում արձանագրվում է կորոնավիրուսի 600 նոր դեպք:

Ընդհանուր համավարակի մեկնարկից մինչ օրս Կիպրոսում կորոնավիրուս է ախտորոշվել 23 445 մարդու մոտ: Մահացել է 129 պացիենտ:

Նմանատիպ