Կիպրոսում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի 12 դեպք: Բոլոր վարակակիրները վերջերս են Կիպրոս վերադարձել Մեծ Բրիտանիայից:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Կիպրոսում բարդացել է համաճարակային վիճակը: Ամեն օր կղզում արձանագրվում է կորոնավիրուսի 600 նոր դեպք:
Ընդհանուր համավարակի մեկնարկից մինչ օրս Կիպրոսում կորոնավիրուս է ախտորոշվել 23 445 մարդու մոտ: Մահացել է 129 պացիենտ: