Կիպրոսի նախագահի Վրաստան այցի շրջանակներում ձևակերպվելու է մի քանի համաձայնագիր
Կիպրոսի նախագահ, Նիկոս Անաստասիադիսի Վրաստան այցի շրջանակներում, Վրաստանի և Կիպրոսի միջև ձևակերպվելու է մի քանի համաձայնագիր: Խոսքը վերաբերում է ՝ «գաղտնի լրատվության փոխանակման և երկկողմանի պաշտպանության» և «առողջապահության պաշտպանության ոլորտում համագործակցությանը», ինպես նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությանը:
Բացի այդ, երկրների միջև բանակցություններ են տեղի ունենալու ևս մեկ փաստաթղթի ստորագրման նպատակով: Խոսքը վերաբերում է «երկու երկրների բարձրագույն կրթական հաստատություններում կրթության ձեռնհասության և հզորացման նպատակով բարձրագույն կրթության դասակարգման երկկողմ ակադեմիական ճանաչմանը»:
Այդ կապակցությամբ հրապարակվել է կառավարության կարգադրություն, որը ստորագրել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Նիկոս Անաստասիադիսի այցն սկսվում է այսօր: Սա Կիպրոսի նախագահի առաջին այցն է Վրաստան: