Կիպրոսի գործող նախագահ, Ժողովրդավարական միավորում աջակենտրոն կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադիսը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով:
ՆԳՆ տվյալներով՝ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում Անաստասիադիսը ստացել է ձայների 55.99 տոկոսը, իսկ նրա մրցակից Ստավրոս Մալասը՝ 44.01 տոկոսը: Ընտրություններին մասնակցության հայտը կազմել է 73.97 տոկոս:
Ընտրված նախագահի անունը պաշտոնապես կհայտարարվի այսօր ավելի ուշ անցկացվելիք հատուկ միջոցառման ժամանակ: Պարտականությունները նորընտիր նախագահը կստանձնի փետրվարի 28-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan