Կիպրոսը ստանձնել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահությունը։ Երկրի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի խոսքով՝ Կիպրոսի նախագահության առաջնահերթ հարցը հաջորդ վեց ամիսների ընթացքում կլինի Ուկրաինային օգնությունը։
Բացի այդ, Կիպրոսի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Քրիստոդուլիդեսի խոսքով՝ նրանք քննարկել են խաղաղության համաձայնագրի հասնելու շրջանակներում վերջին զարգացումները։
«Մենք նաև քննարկել ենք այն ծրագիրը, որը մենք սահմանել ենք Ուկրաինայի համար Կիպրոսի նախագահության ընթացքում։ Ուկրաինային աջակցությունը կլինի Կիպրոսի նախագահության հիմնական առաջնահերթություններից մեկը», – գրել է Կիպրոսի նախագահը։
Նիկոս Քրիստոդուլիդեսն ասել է, որ ակնկալում է Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը հունվարի 7-ին Կիպրոսում ԵՄ նախագահության երդմնակալության արարողությանը։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Կիպրոսին նախագահության մեկնարկի կապակցությամբ։
«Մենք հույս ունենք, որ կկայացվեն վճռական որոշումներ, որոնք կամրապնդեն Ուկրաինան և ամբողջ Եվրոպան հաջորդ վեց ամիսների ընթացքում», – գրել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ինչպես բացատրել է Վոլոդիմիր Զելենսկին, կարևոր է, որ Ուկրաինան լինի Կիպրոսի նախագահության հիմնական առաջնահերթություններից մեկը։
«Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը մեզ համար անվտանգության երաշխիքներից մեկն է», – նշել է Ուկրաինայի նախագահը։