Կիևում Ռուսաստանի օդուժի հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել, իսկ Խերսոնում՝ վեցը

10:20, 10.07.2025

Ռուսաստանը զանգվածային օդային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Հզոր պայթյունների ձայն է լսվել մայրաքաղաք Կիևում։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, ևս 14-ը վիրավորվել են։

«Ինը վիրավորը հոսպիտալացվել է, իսկ մյուսներին տեղում են առաջին օգնություն ցուցաբերել», – հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Հարձակում է իրականացվել նաև Խերսոնի վրա, որտեղ վնասվել է վեց մարդ։

«Ռուսները հարձակվել են Խերսոնի Դնեպրովսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերով», – նշել են Խերսոնի մարզային ռազմաադմինիստրացիայում։

Նմանատիպ