Կիևում ռուսական օդուժի հարվածից 14 մարդ զոհվել է, առնվազն 44-ը՝ վիրավորվել

10:12, 17.06.2025

Կիևում ռուսական օդային հարվածի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել է առնվազն 44-ը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածել է Կիևի բարձրահարկ շենքին։

Փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Ենթադրվում է, որ մարդիկ մնացել են փլատակների տակ։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, կրթական հաստատություններ և կարևորագույն ենթակառուցվածքներ։

Հարձակման հետևանքով վնասվել են նաև Կիևի ավիացիոն ինստիտուտի հանրակացարանները։ Կան վիրավորներ։

Բացի այդ, Օդեսայի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ մի փոքրիկ երեխա։ Հրդեհներ են բռնկվել տարբեր օբյեկտներում։

Նմանատիպ