Կիևում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 22-ի
Կիևում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 22-ի

Կիևում ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան: Մահացածների թվում չորս երեխա կա: 52 մարդ վիրավորվել է,- ասել է Կիևի ռազմական քաղաքային վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ որոնողական-փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են, և ենթադրվում է, որ փլատակների տակ մինչև տասը մարդ է։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության թարմացված տվյալների համաձայն՝ ռուսական հարձակման հետևանքով Կիևում վնասվել է 225 բնակելի շենք, ինչպես նաև մանկապարտեզներ և ավտոտնակներ։

Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ վնասներ կան մայրաքաղաքի բոլոր շրջաններում: Բացի այդ, վնասվել է Ուկրաինայում Եվրոպական Միության պատվիրակության շենքը, ինչպես նաև Բրիտանական խորհրդի, «Ազատություն» ռադիոկայանի և «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակչության գրասենյակները: