Ռուսաստանի հարձակման հետևանքով Կիևում զոհվածների թիվը հասել է 22-ի։ Կիևի զինվորական քաղաքային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ փլատակների տակ դեռ մարդիկ կան։ Զոհվածների թվում են չորս երեխա, իսկ վիրավորների թիվը հասել է 52-ի։
Տկաչենկոն նշել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են, և ենթադրվում է, որ փլատակների տակ կարող են գտնվել մինչև տասը մարդ։
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության նորացված տվյալներով՝ Կիևի վրա հարձակման հետևանքով վնասվել է 225 բնակելի շենք, ինչպես նաև մանկապարտեզներ և ավտոտնակներ։
Ինչպես հայտնել են ԱԻ պետական ծառայությունից, մայրաքաղաքի բոլոր շրջաններում արձանագրվել են վնասներ։ Բացի այդ, վնասվել են Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության շենքը, Բրիտանական խորհրդի, «Ազատություն ռադիոյի» և «Ուկրաինսկայա պրավդա» լրատվամիջոցի գրասենյակները։