Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի
Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մայրաքաղաքի վրա իրականացված զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Զոհերի թվում կան չորս երեխաներ։ Այս մասին հայտնել է Կիևի ռազմական քաղաքային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ Դարնիցկիի շրջանում հարձակման վայրում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները։

Ինչպես նշում է Տկաչենկոն, փլատակների տակ կարող է մնալ մինչև 10 մարդ։

Իր հերթին, ըստ Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության, վիրավորվել է 52 մարդ։

Ռուսական հարձակման հետևանքով Կիևում վնասվել են բնակելի շենքեր, մասնավոր տներ և մանկապարտեզներ։ Վնասվել է նաև Ուկրաինայում Եվրոպական Միության պատվիրակության շենքը, վնասվել են Բրիտանական խորհրդի, «Ազատություն» ռադիոկայանի և «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակչության գրասենյակները։