Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, այդ թվում՝ չորս երեխաների
Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, այդ թվում՝ չորս երեխաների

Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, որոնց թվում են նաև չորս երեխաներ։ Այս մասին հայտնել է Կիևի զինվորական շրջանային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի տեղեկությամբ՝ վիրավորվել է 38 մարդ։ Կլիմենկոյի խոսքով՝ մոտ տասը մարդ այս պահին համարվում է անհետ կորած։ Հարվածների վայրերում փրկարարա-փնտրտուքի աշխատանքները շարունակվում են։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ օգոստոսի 29-ը Կիևում հայտարարվել է սուգի օր։

Ռուսաստանի հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, առանձնատներ և մանկապարտեզներ։ Մեկ շենք մասնակիորեն փլվել է։ Նույնպես վնաս է հասցվել Ուկրաինայում Եվրոպական միության պատվիրակության շենքին և Բրիտանական խորհրդի գրասենյակին։

Բրիտանական խորհուրդը հայտարարել է, որ իր գրասենյակին լուրջ վնաս է հասցվել, և այն փակվելու է այցելուների համար։