Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել

17:45, 23.09.2026
Ռուսաստանի կողմից Կիևի վրա իրականացված հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Հարձակման հետևանքով վնասվել են երկաթուղային ենթակառուցվածքը, պահեստները և բենզալցակայանները։ Կլիչկոյի հայտարարությամբ՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև իննահարկ ոչ բնակելի շենքին։
Բացի այդ, Դոնեցկի մարզի վրա իրականացված հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել, բազմահարկ բնակելի շենքերից մեկն ամբողջությամբ ավերվել է։ Վնասվել է ևս 11 բազմահարկ և 42 մասնավոր տուն, մանկապարտեզ, խանութ, վարչական շենք և ավտոմեքենաներ։
Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտարարել է, որ փլատակների տակ կարող է գտնվել ևս ութ մարդ։
Դոնեցկի մարզի ղեկավարը տարածաշրջանիակի բնակիչներին տարհանման կոչ է արել։

Նմանատիպ