Կիևի շրջանի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
Կիևի շրջանի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, որոնցից մեկը՝ անչափահաս։ Մահացածը բնակվում էր Բրովարի թաղամասում գտնվող առանձնատանը, որը խոցվել էր հրթիռի բեկորներից։ Եվս երեք մարդ ծանր վիրավորվել է, այդ թվում՝ 13-ամյա մի աղջիկ։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ հրթիռակոծությունն իրականացվել է գիշերը։
Պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել նաև Սումի, Պոլտավա, Չեռնիգով և Խարկովի շրջաններից։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ օգոստոսին սա արդեն երկրորդ հարձակումն է Կիևի վրա։