Կիևի կենտրոնում կառավարությունը կազմակերպել է ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի «շքերթ»
Կիևի կենտրոնում կառավարությունը կազմակերպել է ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի «շքերթ»։ Տեղեկություններն ու լուսանկարները տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «Ռուսաստանը նախատեսում էր նման շքերթ անցկացնել Ուկրաինա ներխուժելուց հետո, սակայն պատերազմի սկսվելուց կես տարի անց Ուկրաինան Կիևում կազմակերպեց ոչնչացված ռուսական տեխնիկայի շքերթ»։


