Կիևի դատարանը Վիկտոր Յանուկովիչին հեռակա դատապարտեց 15 տարվա ազատազրկման

14:14, 28.04.2025

Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիևի Պոդոլսկի շրջանային դատարանը 2014 թվականի փետրվարին Ուկրաինայի նախկին նախագահի և նրա մերձավորների Ռուսաստան փախուստի գործով Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Դատարանը Յանուկովիչին մեղավոր է ճանաչել Ուկրաինայի պետական ​​սահմանի անօրինական հատման կազմակերպման և դասալքությանը հրահրելու մեջ։

Նույն գործով Յանուկովիչի անվտանգության նախկին պետ Կոնստանտին Կոբզարը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։

Գործը, որը քննվել է Պոդոլսկի շրջանային դատարանում, վերաբերում է Ուկրաինայի նախկին նախագահի 2014 թվականի փետրվարի 23-ին Ռուսաստան թռիչքին։ Յանուկովիչն ու Կոբզարը մեղադրվում էին Ուկրաինայի սահմանը օդային ճանապարհով անօրինական կերպով հատելու և առնվազն 20 մարդու Ռուսաստան անօրինական տեղափոխումը կազմակերպելու մեջ։

Ռուսաստանի տարածքում ավելի քան 11 տարի թաքնված Յանուկովիչի համար սա Ուկրաինայի դատարանի կողմից քրեական գործով հեռակա դատավճիռ կայացնելու երկրորդ վճիռն է։ 2019 թվականի հունվարին Յանուկովիչը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության և ագրեսիվ պատերազմ մղելուն մեղսակից լինելու համար։

Նմանատիպ