Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությամբ, կիբերհարձակումները համաշխարհային մարտահրավեր է:
Հետևաբար, ըստ Գոմելաուրիի, այս դեպքում չպետք է դրվի որևէ մեկի պատասխանատվության հարցը:
Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով ընթանում է հետաքննություն, որը կտա կոնկրետ արդյունքներ:
«Ես չեմ համաձայնի ձեզ հետ որևէ մեկի պատասխանատվության հարցի վերաբերյալ, քանի որ նման բաներ տեղի են ունենում ամենուր, Միացյալ Նահանգներում, Բրիտանիայում, եվրոպական երկրներում, սա 21-րդ դարի ծանր ուղղություններից մեկն է: Տեղի է ունեցել հարձակում և այդ գործով համատեղ աշխատում են անվտանգության ծառայության և ՆԳՆ-ի ներկայացուցիչները: Դրա հետ մեկտեղ մեզ օգնում են մեր գործընկերները և մենք կարծում ենք, որ մենք կպարզենք դա: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ պաշտպանված էին կայքերը թե ոչ, ասեմ որ հակերները մուտք են գործում լուրջ երկրների բարձրագույն կառույցների կայք էջեր»,- նշել է Գոմելաուրին: