Կիբերհարձակումը Բրյուսելի և Բեռլինի օդանավակայաններում ուշացումներ է առաջացրել
Կիբերհարձակումը ուշացումներ է առաջացրել Բրյուսելի և Բեռլինի օդանավակայաններում, հաղորդում է Der Spiegel-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, կիբերհարձակումների թիրախը եղել են գրանցման և նստեցման համակարգերը։
«Մատակարարի համակարգում տեխնիկական խափանման պատճառով, որը կիրառվում է ամբողջ Եվրոպայում, գրանցման սպասման ժամանակը մեծացել է։ Մենք աշխատում ենք խնդիրը արագ լուծելու ուղղությամբ», – հայտարարել է Բեռլինի օդանավակայանը։
Կիբերհարձակումը հաստատվել է նաև Բրյուսելի օդանավակայանում։ Օդանավակայանը կոչ է անում ուղևորներին անմիջապես ստուգել իրենց չվերթի կարգավիճակը ավիաընկերության հետ և շուտ ժամանել օդանավակայան։