Կիբերանվտանգության բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության դասընթացներին
Կիբերանվտանգության բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության դասընթացներին

Վրաստանի պաշտպանության նախարարության կիբերանվտանգության բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության դասընթացներին։

Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Կիբեր կոալիցիա 2022»-ը աշխարհի խոշորագույն կիբեր դասընթացներից մեկն է, որը համախմբում է մինչև հազար մասնակից ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներից։

Հնգօրյա կիբեր թրեյնինգը ներառում է իրական միջավայրում տարբեր սցենարների մոդելավորում և դրանց արձագանքման ալգորիթմի մշակում։

Դասընթացն ուղղված է ցանցերի պաշտպանության և կիբերտարածությունում համատեղ աշխատանքի հմտությունների ամրապնդմանը, ինչպես նաև գործընկերների հետ փոխգործակցության խորացմանը։