Քվեմո Փոնիճալայում ընթանում է ներքին գործերի նախարարության հատուկ գործողությունը: Միջոցառումն անց է կացվում թմրահանցագործության կապակցությամբ, չնայած ավելի շատ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներ:
Հատուկ գործողությունը ընթանում է աղմուկի ֆոնին, ձերբակալության դեմ բողոքում են ձերբակալվածների ընտանիքի անդամները, որոնց ոստիկանությունը դուրս է հանել տարածքից:
Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի ներկայացուցիչ, Բադրի Մճեդլիշվիլին ասում է, որ այս փուլում քննչական գործողություններ են ընթանում:
«Այս միջոցառումը կապված է թմրահանցանքի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի հետ: Կատարվում են քննչական գործողություններ: Գերատեսչությունը ձեզ կտրամադրի ամբողջական տեղեկատվություն ընթացող գործողությունների վերաբերյալ»,- հայտարարել է Մճեդլիշվիլին: