Քվեմո Քարթլիում ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել սպանության փորձի մեղադրանքով
Քվեմո Քարթլիում ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել սպանության փորձի մեղադրանքով

Վրաստանի ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլի շրջանային բաժնի աշխատակիցները օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 2006 թվականին ծնված Ա.Ա.-ին՝ անչափահասի նկատմամբ դիտավորությամբ սպանության փորձի մեղադրանքով։

ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը փոխադարձ վիճաբանության հողի վրա դանակով մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ է հասցրել ծանոթին՝ 2009 թվականին ծնված Ն.Ռ.-ին և փախուստի է դիմել դեպքի վայրից։ Վիրավոր Ն.Ռ.-ը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան մինչ այժմ ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն։

Իրավապահները կատարված քննչական գործողությունների արդյունքում բռնել են Ա.Ա.-ին՝ որպես մեղադրյալ՝ հանցագործության անմիջապես հետո։

Հանցագործության գործիքը՝ դանակը, առգրավվել է որպես ապացույց։

Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի «ե» ենթակետի համաձայն», – նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։