Քվեմո Քարթլիում առատ ձյան պատճառով ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքներ

12:24, 19.01.2026

Քվեմո Քարթլիում, որտեղ առատ ձյունը խնդիրներ է ստեղծել, ճանապարհների մաքրման աշխատանքներ են ընթանում։

Հատկապես ինտենսիվ տեղումներ են Ծալկայի և Դմանիսի մունիցիպալիտետներում։ Ծալկայի 15 գյուղերի մոտ ճանապարհների մաքրման աշխատանքներ են ընթանում, իսկ Դմանիսիում աշխատանքներում ներգրավված է վեց միավոր տեխնիկա։

Ներկայումս բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը ընթանում է անխափան։ Քաղաքային տրանսպորտը նույնպես գործում է։ Միակ ժամանակավոր սահմանափակումը վերաբերել է Գոմարեթի-Դմանիսի ուղղությանը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքային տրանսպորտի երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է մեկ օրով։

Նմանատիպ