Քվեմո Քարթլիի ոստիկանությունը սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու
Քվեմո Քարթլիի ոստիկանությունը սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության քննչական բաժնի աշխատակիցները, համալիր օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանքով ձերբակալել են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն։

ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում։

«Քննությամբ պարզվել է, որ 1998 թվականին ծնված Չ.Գ.-ն, շրջանցելով սահմանային հսկողությունը, ապօրինի հատել է Վրաստանի պետական սահմանը։ Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են Թբիլիսի–Մառնեուլի ճանապարհին այն պահին, երբ նա տեղափոխվում էր ավտոմեքենայով։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով», – նշված է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ։