Քվեմո Քարթլիի ոստիկանությունը սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու
Քվեմո Քարթլիի ոստիկանությունը սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության քննչական ծառայության աշխատակիցները, համալիր օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով ձերբակալել են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու։

ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում։

«Քննությամբ պարզվել է, որ 1998 թվականին ծնված Չ.Գ.-ն, շրջանցելով սահմանային վերահսկողությունը, ապօրինի հատել է Վրաստանի պետական սահմանը։ Իրավապահները նրան ձերբակալել են Թբիլիսի–Մառնեուլի ճանապարհին այն պահին, երբ նա մեքենայով էր շարժվում։

Քննությունը կատարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։