Քվեմո Քարթլիի ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել սպանության փորձի համար
Վրաստանի ՆԳՆ-ի Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Գարդաբանի շրջանային բաժնի աշխատակիցները, հենվելով արագ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների վրա, ձերբակալել են 1981 թվականին ծնված Է.Գ.-ին՝ դիտավորությամբ սպանության փորձի մեղադրանքով։
ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, կենցաղային հողի վրա սկսված վեճի ընթացքում, սառը զենքի կիրառմամբ մի քանի կտրող-ծակող վերք է հասցրել համագյուղացի 1994 թվականին ծնված Ջ.Ի.-ի կրծքավանդակին և փախել դեպքի վայրից։ Վիրավորը տեղափոխվել է բժշկական հաստատություն։
Ոստիկանությունը քննչական միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում ձերբակալել է Է.Գ.-ին՝ հանցագործությունից անմիջապես հետո։
Իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության գործիքը՝ դանակը։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։