Քվեաթերթիկների 32 տոկոսը հաշվելուց հետո, ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը Վլադիմիր Զելենսկին է
Քվեաթերթիկների 32 տոկոսը հաշվելուց հետո, ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը շոումեն, Վլադիմիր Զելենսկին է:
ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Զելենսկին ունի ձայների 30,16 տոկոս: Երկրորդ տեղում է ՈՒկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն 16,71 տոկոսով, իսկ երրորդ տեղում է «բատկիվշինա» կուսակցության լիդեր Յուլյա Տիմոշենկոն:
Նշված տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Զելենսկին և Պորոշենկոն:
ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրողների վերջնական ակտիվությունը կազմել է 63,48 տոկոս: