Քուվեյթում հայտարարում են, որ Իրանը հարձակվել է երկրի էլեկտրաէներգիայի և ջրի քաղցրահամացման գործարանի վրա

16:13, 03.04.2026

Իրանը հարձակում է իրականացրել Քուվեյթի էլեկտրաէներգիայի և ջրի աղազատման (քաղցրահամացման) գործարանի վրա։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Քուվեյթի էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման նախարարությունը:

Նրանց տեղեկություններով՝ գործարանի որոշ բաղադրիչներ «նյութապես վնասվել են»։ Արտակարգ իրավիճակների խմբերն «անհապաղ» սկսել են աշխատանքները տեղում:

«Էլեկտրաէներգիայի և ջրային համակարգի անվտանգությունն ու կայունությունը գերակա առաջնահերթություն են»,- նշված է Քուվեյթի էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ