Քութայիսիում թմրանյութերի մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել
Քութայիսիում թմրանյութերի մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Քութայիսիի հոգեկան առողջության և թմրամիջոցների չարաշահման կանխարգելման կենտրոնի դիմաց թմրանյութերի մեղադրանքով մեկ մարդ է ձերբակալվել։

Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, իրավապահները բացատրել են, որ ձերբակալությունը հիմնված է դատարանի որոշման վրա։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը այսպես կոչված մեթադոն ծրագրի մասնակից է։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 260 հոդվածի հատկանիշներով։