Քութայիսիի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Մզիա Ամագլոբելիի 2 տարվա ազատազրկման դատավճիռը
Քութայիսիի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Մզիա Ամագլոբելիի 2 տարվա ազատազրկման դատավճիռը

Քութայիսի վերաքննիչ դատարանը մերժել է «Բաթումելեբի» և «Նետգազետի» հիմնադիր Մզիա Ամաղլոբելի բողոքը և ուժի մեջ է թողել նրան սահմանված 2 տարվա ազատազրկման դատավճիռը։ Դատավորի որոշումը հնչեցվել է քիչ առաջ։

Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները պահանջում էին առաջին ատյանի դատարանի վճռի չեղարկումը և Ամաղլոբելիի ազատ արձակումը։

Միևնույն ժամանակ, դատախազները պահանջում էին պատժի խստացում և Մզիա Ամաղլոբելիի ազատազրկում 4-ից 7 տարվա ժամկետով։

Այսօրվա դատական նիստին ներկա է եղել նաև Մզիա Ամաղլոբելին անձամբ։

Հիշեցնենք, որ Բաթումիի քաղաքային դատարանը Մզիա Ամաղլոբելիին 2024 թվականի օգոստոսի 6-ին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման։

Դատավորն Ամաղլոբելիին ներկայացված մեղադրանքը՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 353^1 հոդվածով (ոստիկանին հարձակում), վերաորակավորել էր որպես 353-րդ հոդվածի առաջին մաս՝ որը նախատեսում է դիմադրություն, սպառնալիք կամ բռնություն՝ հանրային կարգի պահապանի կամ իշխանության այլ ներկայացուցչի նկատմամբ։