Քութայիսիի միջազգային օդանավակայանում թռիչքուղու վերականգնման աշխատանքների ավարտից հետո թռիչքները վերսկսվել են
Քութայիսիի միջազգային օդանավակայանում թռիչքուղու վերականգնման աշխատանքների ավարտից հետո թռիչքները վերսկսվել են

Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքների ընդունումը թռիչքուղու պլանային վերականգնման աշխատանքների ավարտից հետո։

Առաջին չվերթն իրականացվել է ուշ գիշերին Մինսկից՝ տեղափոխելով 80 ուղևոր, իսկ Քութայիսիից մեկնել է 92 ուղևոր։ Այսօր՝ ժամը 12:30-ին, չվերթ կիրականացվի Աթենքից, իսկ ժամը 13:30-ին՝ Քութայիսիից Լառնակա:

Երեկ ավարտվել են Քութաիսիի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վերականգնման աշխատանքները։

Վրաստանի Օդանավակայանների ասոցիացիայի տեղեկատվության համաձայն՝ վերականգնման գործընթացում ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները նորոգվել են։ Հիմքի վրա, որտեղ ամենաշատը վնասվել են բետոնե սալերը, ապամոնտաժվել է սալիկը։ Նույն տարածքում հիմքն ամրացվել է ցեմենտ-ավազե շաղախով։ Թռիչքուղու միջնամասում երկու շերտով փռվել է 80 մմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ։ Նաև թռիչքուղու կենտրոնական հատվածում պատրաստվել է մանրահատիկ ձևափոխված ասֆալտբետոնից 50 մմ հաստությամբ ծածկույթ։ Երեկ ավարտվել է թռիչքուղու գծանշումը, որից հետո հնարավոր է դարձել թռիչքներ ընդունել։

Վերականգնման ծրագրի բյուջեն կազմել է 8 մլն լարի, որը սեփական եկամուտներից հոգացել է Քութայիսիի օդանավակայանի շահագործող ընկերությունը՝ Վրաստանի օդանավակայանների միությունը։ Վերականգնողական աշխատանքներն իրականացրել է «Բլեք Սի Գրուպ» ընկերությունը։ Քութայիսիի օդանավակայանի թռիչքուղու վերականգնման ընթացքում երեք շաբաթ շարունակ թռիչքներ են իրականացվել Թբիլիսիի օդանավակայանից։