Քութաիսի միջազգային օդանավակայանից վերսկսվել են ուղիղ չվերթները Համբուրգի ուղղությամբ
Այսօրվանից սկսած՝ շաբաթական երկու հաճախականությամբ, Քութաիսիի Դավիթ Շինարարի անվան միջազգային օդանավակայանից Wizz Air ավիաընկերությունը վերսկսում է Համբուրգ ուղղությամբ ուղիղ կանոնավոր չվերթները։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի օդանավակայանների միավորումը։
Հաղորդագրության համաձայն՝ հունգարական ավիաընկերության հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են։ Քութաիսիի միջազգային օդանավակայանից իրականացվում են ուղիղ կանոնավոր չվերթներ դեպի Գերմանիայի 5 քաղաքներ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանից Գերմանիա ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնում են 4 ավիաընկերություններ՝ 8 ուղղություններով։
Օդանավակայանների միավորման տվյալներով՝ 2024 թվականին Վրաստան է այցելել ընդհանուր 78,644 այցելու Գերմանիայից։ Ապրիլի 29-ից սկսած Wizz Air-ը Դավիթ Շինարարի անվան օդանավակայանից կվերսկսի ևս մեկ չվերթ՝ դեպի Մադրիդ։ Իսկ հունիսի 3-ից կավելանա նոր ուղղություն՝ Լիոն։
Ներկայում Դավիթ Շինարարի անվան օդանավակայանից 6 ավիաընկերություն իրականացնում է ուղիղ կանոնավոր չվերթներ դեպի 18 երկրի 32 ուղղություն։ Դրանցից 24–ը՝ ուղղություն դեպի Եվրոպա։