Քութաթելաձեի մոտ հրազենային վնասվածքից բացի հայտնաբերվել է նաև ֆիզիկական ուժով հասցված վնասվածք գլխի շրջանում. Փաստաբան
Գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության հետաքննության շրջանակներում ձերբակալված, այնուհետև ազատված Գիորգի Ճանտուրիայի փաստաբանի հայտարարությամբ, Քութաթելաձեի մոտ հրազենային վնասվածքից բացի հայտնաբերվել է նաև ֆիզիկական ուժով հասցված վնասվածք գլխի շրջանում:
Ինչպես առաջին ալիքին հայտնել է Ալեքսի Կոբաիձեն, այս պահին անհայտ է, թե ինչ իրով են հասցրել գեներալին նշված վնասվածքը:
Կոբաիձեի խոսքերով հետաքննության շրջանակներում հարցաքննվել է կարևոր վկա, ով առևտուր է անում Քութաթելաձեի գրասենյակի մոտակայքում:
Փաստաբանի խոսքերով վկան գոռոցի, կռվի և կրակոցի ձայն չի լսել:
«Փաստորեն վկան չի լսել ոչ կրակոցի ձայն, ոչ էլ գոռոցի, շատ հետաքրքիր է, հավանաբար կրակոցները իրականացվել են խլացուցիչ զենքով»,- ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, Սոսո Քութաթելաձեին սպանված հայտնաբերել են հունվարի 15-ին սեփական առանձնասենյակում:
Հեղինակ -
Edgar Barsegyan