Քութաիսիում շտապ օգնության ղեկավարի և մի քանի աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության Քութաիսիի կենտրոնի մի քանի աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս թվում է նաև կենտրոնի ղեկավար Մայա Ռուխաձեն:
Մայա Ռուխաձեի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել մի քանի օր առաջ: Պացիենտը բուժում է ստանում և նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
Շտապ օգնության աշխատակիցները վարակվել են աստիճանաբար: Նրանցից մեծ մասն արդեն հաղթահարել է վարակը և շարունակում է աշխատանքը: