Քութաիսիում փորձել են թալանել «Bank of Georgia»-ի մասնաճյուղերից մեկը
Քութաիսիում փորձել են թալանել «Bank of Georgia»-ի մասնաճյուղերից մեկը

 

Քութաիսիում փորձել են թալանել «Bank of Georgia»-ի մասնաճյուղերից մեկը։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։

Ըստ առկա տեղեկությունների՝ շենք է մտել դիմակավորված անձ և գումար պահանջել, սակայն ականատեսների վկայությամբ՝ տեսնելով անվտանգության աշխատակցին, լքելեն տարածքը։ Տղամարդուն չի հաջողվել վերցնել գումարը:

Տեղում աշխատում են իրավապահները, կատարվում են քննչական գործողություններ։

Բանկի մասնաճյուղում աշխատանքը դադարեցված է: