Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է 69-ամյա տղամարդ: Պացիենտին կլինիկա է տեղափոխել շտապ օգնության բրիգադը՝ նոյեմբերի 11-ին: Պացիենտը կորոնավիրուսի հետ մեկտեղ ուներ նաև թոքաբորբ, շնչառության անբավարարություն և թոքի այտուցվածություն:
«Չնայած բժիշկների կողմից անցկացված միջոցառումներին, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել: Կլինիկայում այս պահի դրությամբ բուժում է ստանում ավելի քան 120 կորոնավարակակիր: Դրական է ապաքինման դինամիկան: Կլինիկայից ապաքինված դուրս է գրվել 15 օրական նորածին, ով 4 օրական էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կորոնավիրուս: Ինտենսիվ թերապիայի բաժնում այժմ բուժում է ստանում 26 օրական նորածին: Երեխային շտապ օգնության խումբը մոր հետ կլինիկա էր տեղափոխել 5 օր առաջ: Նորածնի առողջական վիճակն այս պահի դրությամբ բավարար է: Ընդհանուր, ապաքինվել է ավելի քան 350 պացիենտ»,- հայտարարել է «Բոմոնդի» կլինիկայի մենեջեր Մամիա Ղիփիանին: