Քութաիսիում կորոնավիրուսից ապաքինվել է 7 հղի կին և մահճակալային հիվանդ
Քութաիսիի «Բոմոնդի» կլինիկայի կովիդ-կենտրոնում կորոնավիրուսից ապաքինվել է 7 հղի կին և մահճակալային հիվանդ: Նրանք արդեն դուրս են գրվել բժշկական հաստատությունից:
Կովիդ-կենտրոնում այսօր սպասում են ևս 4 հղի կնոջ ապաքինմանը: Պացիենտներն Արևմտյան Վրաստանի տարբեր մունիցիպալիտետների բնակիչներ են:
Ինչպես հայտարարում են կլինիկայում, հղի կանայք ունեին բարձր ջերմություն, օդի անբավարարություն, հազ և երկկողմ թոքաբորբ: Կովիդ-կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգիական բաժանմունքում այս պահի դրությամբ մնում է 35 հղի կին և մեկ մահճակալային հիվանդ: Նրանց առողջական վիճակը կայուն է: