Քութաիսիում «Բոմոնդի» կլինիկայում կորոնավիրուսից ապաքինվել է 50 օրական նորածին
Քութաիսիում «Բոմոնդի» կլինիկայի կովիդ-կենտրոնի մանկաբուժական բաժնում կորոնավիրուսից ապաքինվել է ամենակրտսեր՝ 50 օրական նորածինը: Նորածինը բուժում էր ստանում 10 օրվա ընթացքում:
«Բոմոնդի» կլինիկայի մանկաբուժական ծառայության ղեկավար Էդիշեր Ասաթիանիի խոսքով, նորածինը սկզբում ուներ շնչառական խնդիրներ, թուլություն և ջերմություն:
Այս պահի դրությամբ մանկաբուժական բաժնում բուժման կուրս է անցնում 13 երեխա: Սեպտեմբերի 13-ից մինչ օրս բաժինը Արևմտյան Վրաստանի մասշտաբով սպասարկել է 129 երեխայի:
Ինչ վերաբերում է ընդհանուր վիճակագրությանը, կլինիկայում այս պահի դրությամբ գտնվում է 125 կորոնավարակակիր պացիենտ: