Քութաիսիում Չխոբաձեի անվան կովիդ-կենտրոնի բուժքույրը մահացել է կորոնավիրուսից:
54-ամյա կինը վարակվել էր երկու շաբաթ առաջ: Կլինիկայի տնօրեն Գիորգի Բաբունաշվիլու փոխանցմամբ, վարակման աղբյուրը հայտնի չէ: Նա չի բացառում, որ վարակումը տեղի է ունեցել պացիենտից:
Կլինիկայում հայտարարում են, որ մահացածն ուներ ուղեկցող հիվանդություններ, շաքարախտ: